Երկիր մոլորակի ամենաաղի վայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 16:55

Բոլիվիայի Ալտիպլանո անապատի հարավում, որը 3650 մ բարձր է ծովի մակերևույթից, գտնվում է աշխարհի ամենամեծ աղուտը: Լիճը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, ՈՒյունի քաղաքի մերձակայքում: Այն նման է անծայրածիր սառցակալած լճի կամ սպիտակ անապատի և վկայում է, որ այդ տեղում մի ժամանակ նախապատմական ծով է եղել: Լճի ընդհանուր մակերեսը 10580 քկմ է: Լճի  կենտրոնական մասը պատված է կերակրի աղի 2-8 մ շերտով:  Որոշ գնահատականներով` ՈՒյունիի աղի պաշարը կազմում է 10 մլրդ տոննա, որից ամեն օր արդյունահանվում է ավելի քան 25 հազար տոննա: Բացի այդ, լիճը լիթիումի արդյունահանման ամենամեծ աղբյուրն է:

Անձրևների շրջանում աղուտը պատվում է ջրի բարակ շերտով և դառնում է աշխարհի ամենամեծ հայելին` ստեղծելով երկրի մակերեսի բացակայության պատրանք:

Ամեն տարի, բազմանալու նպատակով, ՈՒյունիի աղուտ է վերադառնում հարավամերիկյան ֆլամինգոների երեք տեսակ:

Տեղացի բնակիչները աղուտի վրա աղի բեկորներից հյուրանոցներ են կառուցում զբոսաշրջիկների համար:

Անժելա Շահումյան

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply