Իրանի միջուկային ծրագիրը կքննարկեն Ստամբուլում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 16:47
Ֆրանսպրես գործակալության տեղեկատվությամբ`Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցությունները կշարունակվեն հունվարի վերջին Ստամբուլում: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը:Ժնևում ավարտվեց բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, արտգործնախարարները, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանն ավանդաբար ներկայացրել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին:






Facebook
Tweet This
Email This Post
