Մեծ Բրիտանիայում կալանավորվել է Ջուլիան Ասանջը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 16:38
Ջուլիան Ասանջը` Wikileaks-ի հիմնադիրը, այսօր կալանավորվել է Լոնդոնում: Կալանավորման հայցը ներկայացրել է Շվեդիան. Այս երկիրը Ասանջին կասկածում է սեռական բնույթի ոտնձգության հարցում: Բրիտանական ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել նրան, իսկ ամերիկյան դատախազները որոնում են, թե ինչ հարցում պատասխանատվության ենթարկեն նրան : ԱՄՆ-ի գերագույն դատախազ Էրիկ Հոլդերը երկուշաբթի հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ջանում են գտնել հարմար օրենսդրական ակտ, որի խախտման համար դատապարտեն 39-ամյա ավստրալացուն:






Facebook
Tweet This
Email This Post
