Wikileaks. Սվետլանա Մեդվեդևան հնարավոր է` Մեդվեդևի վրա ազդեցություն է ունենում կուլիսների ետևից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 15:41

Wikileaks- ի հրապարակումների համաձայն` Մեդվեդևի կինը` Սվետլանա Մեդվեդևան, ակնդետ հետևում է, որ իր անձի վրա հատուկ ուշադրություն չդարձնեն, սակայն հնարավոր է` Մեդվեդևի վրա ազդեցություն է ունենում կուլիսների ետևից:  Կայքէջի հեռագրերից մեկում ասվում է.«Թեպետ բարձր նորաձևության հանդեպ Մեդվեդևայի հակվածությանը` վերջինս ընդունել է բացահայտ գիտակիցորոշում` Գորբաչովայի հետ անպատվաբեր համեմատությունից խուսանավելու համար: Փոխարենը` Մեդվեդևան որոշել է շարունակել իր սեփական ուղին` բացահայտ զբաղվելով բարեգործությամբ և հնարավոր է`կուլիսների ետևից  ազդեցություն է ունենում Մեդվեդևի վրա»: Հեռագրերում պատմվում է Դմիտրի Մեդվեդևի և նրա կնոջ 90-ական թթ. կյանքի մասին: :Wikileaks-ի փաստաթղթերի համաձայն`Մոսկվա տեղափոխվելուց հետո Սվետլանա Մեդվեդևան հաճախակի այցելել է ընտրանի խավի երեկոներ և մասնակցել է նորաձևության ցուցադրումներին, սակայն երբ ամուսինը դարձել է նախագահ` ինքը գիտակցաբար հայտնվել է ստվերում`«ամենայն հավանականությամբ` կրկին Մեդվեդևի պահանջով»: Դիվանագետները և գաղտնի փաստաթղթերը կարծիք են շարադրում, թե Սվետլանա Մեդվեդևան ազդեցություն է թողել ամուսնու գործունեության վրա, թեպետ 1995 թվականին որդու ծննդից  հետո թողել է աշխատանքը` ամուսնու պահանջով: Սակայն շատերը նրան շարժիչ ուժ են բնութագրում և ընտանիքում, և Դմիտրի Մեդվեդևի գործունեության  ոլորտում: Մերձավորները Մեդվեդևային որակում են որպես խարիզմատիկ անհատականություն, ով բազմաթիվ դռներ է բացում իր ամուսնու համար… Բացի այդ` նա սերտ կապեր ունի ռուսական  ուղղափառ եկեղեցու հետ»:,- գրվել է փաստաթղթում:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply