Հայաստանն անդամակցում է ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 15:26
Դեկտեմբերի 7-ին Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) տեղի է ունեցել Առևտրի Համաշխարհային Կազմակերպության Պետական Գնումների Կոմիտեի պաշտոնական նիստը:
Նիստի նվիրված էր ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին: ԱՀԿ Պետական Գնումների կոմիտեն, միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:
Կայացված որոշման առիթով առանձին ելույթով հանդես է եկել ԱՀԿ Գլխավոր Տնօրեն պարոն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցությունը նշված համաձայնագրին, ԱՀԿ Գլխավոր տնօրենը ընդգծել է Հայաստանի իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես պետական գնուումմների ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով:
Հանձնաժողովի նիստին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:






Facebook
Tweet This
Email This Post
