Մահմեդական խոշորագույն ֆիլանտրոպը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 14:53

Հնդիկ մագնատ Ազիմ Փրեմջին` աշխարհի 50 ամենահարուստ մարդկանցից մեկը` իր երկրի համար զոհաբերել է 2 միլիարդ դոլար իր անձնական կարողությունից` երկրի աղքատագույն շրջաններում տարրական դպրոցների շինարարության համար: Նրա անձնական կարողությունը կազմում է 18 միլիարդ դոլար: Հնդիկ միլիոնատերը գերազանցեց Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին, ով Հնդկաստանի բարեգործական նախագծերի իրականացման համար զոհաբերել է 1,6 միլիարդ դոլար` դառնալով երկրի ինդիվիդուալ դոնոր: Արքայազն Չառլզի նախաձեռնությամբ`բարեգործությունը խրախուսելու նպատակով ստեղծվել է հատուկ` բրիտանա-ասիական տրեստ, որտեղ իրենց միջոցներն են ներդրել Jaguar Land Rover ընկերության տեր Ռաթան Թաթան, պղնձի մագնատ Լաքշմի Միտալը և Հնդկաստանի ամենահարուստ մարդը` Մուքեշ Ամբանին: «Լավ կրթությունը վճռորոշ նշանակություն ունի արդարացի հասարակություն կերտելու համար, ուր թագավորում են հավասարությունը և մարդասիրությունը»,- ասել է  Փրեմջին:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply