ԱՄՆ-ն հույս ունի, որ Չինաստանը կազդի Հյուսիսային Կորեայի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 14:31

Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ բանակցություններում Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի գործողությունների առնչությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ տարածված հայտարարության մեջ: .  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ կիսում է Հարավային Կորեայի Յոնպհենդո կղզու վրա  Հյուսիսային Կորեայի սադրիչ հարձակման հետևանքով ծագած մտահոգությունը: Քլինթոնի խոսքով` Պեկինը Հյուսիսային Կորեայի հետ ունի յուրօրինակ հարաբերություններ և էական դեր է խաղում տարածաշրջանի դիվանագիտական հարթույթի վրա: Վաշինգտոնը հույս ունի, որ Չինաստանը կկարողանա Հյուսիսային Կորեային աներկբա ազդանշան տալ սադրիչ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply