WikiLeaks-ը բացահայտում է ԱՄՆ-ի հետաքրքրությունները Իսրայելում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 14:13
WikiLeaks կայքէջը հրապարակել է իսրայելական ռազմական արդյունաբերողներին, որոնք ԱՄՆ-ի անվտանգության համար կարևորություն են ներկայացնում: . Կայքէջի տվյալներով` 2009 թվականի փետրվարին պետքարտուղարությունը գաղտնի ուղերձ է հղել ողջ աշխարհում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններին`տեղեկատվություն ներկայացնել արտասահմանյան ռազմավարական հաստատությունների և ընկերությունների մասին, որոնք կենսական կարևորություն են ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգության համար: Ուղերձում ասվում է, որ տեղեկատվության այդ հավաքի նպատակը տվյալ հաստատությունների վրա ահաբեկչական հարձակումների կանխումն ու չեզոքացումն է, նախազգուշացումն է այդ մասին,: ԱՄՆ-ի պետքարտուղարությանը հատկապես հետաքրքրել է Հայֆայում գտնվող «Ռաֆայել» ընկերությանը պատկանող ձեռնարկությունը: Սա ստեղծում և մշակում է բարձր ճշգրտության կասետային ռումբերի համար բաղադրամասեր: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է.«Դա անպատասխանատվություն է: Այդ տեղեկատվությունը գաղտնի է ` հարգելի պատճառներով, մասնավորապես` դա վերաբերում է անվտանգության ենթակառույցներին, որը պաշտպանում է մեր և այլ երկրների էկոնոմիկան»:






Facebook
Tweet This
Email This Post
