Սեւանա լճում արգելվել է ձկան եւ խեցգետնի որսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 13:38

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով սիգի ու իշխանի վերարտադրության ժամանակահատվածում` դեկտեմբերի 9-ից 28-ը եւ 2011թ-ի հունվարի 1-ից 20-ը ներառյալ` Սեւանա լճում եւ իշխանի ձվադրավայր հանդիսացող գետերում արգելվել է ձկան եւ խեցգետնի որսը:

Ինչպես  տեղեկացնում են  Բնապահպանության նախարարությունից, հրամանի պահանջները կատարելու նպատակով իրականացվելու է համատեղ միջոցառումների ծրագիր` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, Գեղարքունիքի ՏԲ եւ «Սեւան» ԱՊ աշխատակիցների կողմից:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply