Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկ. Թուրքիան կամենում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 13:34
Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը երկուշաբթի հայտարարել է, որ թուրքական կառավարությունը կամենում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Թուրքիան երբեք չի մերժում նրանց, ովքեր կամենում են կարգավորել հարաբերությունները: Մենք ձգտում ենք խաղաղության և հարաբերությունների նորմալացման»,- ասել է Չիչեկը Անկարայում կայացած մամուլի խորհրդաժողովի վերջնարդյունքում: Այդ մասին տեղեկացնում է Trend-ը` վկայաբերելով Անադոլու գործակալությանը: Չիչեկի հայտարարությունը հաջորդել է այն իրողությանը, երբ Թուրքիան 2 ինքնաթիռ է ուղարկել Իսրայել` օգնելու հրդեհը մարելուն:Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ հսկայական այս հրդեհը 41 մարդու մահվան պատճառ դարձավ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ զանգահարել է թուրք գործընկեր Ռեջեփ Թաիփ Էրդողանին և իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած օգնության համար :
Այս տարի մայիսի 31-ին թուրքական նավատորմի հետ կապված դիպվածից հետո Անկարան հայտարարեց Թել Ավիվի հետ հարաբերությունները վերանայելու մասին և պահանջեց պաշտոնական ներողություն խնդրել և փոխհատուցել զոհվածների ընտանիքներին: Չիչեկը կրկնեց Թուրքիայի պահանջը, սակայն հայտարարեց, որ իր երկիրը Իսրայելի ժողովրդի դեմ ոչինչ չունի: «Մենք դեմ ենք ոչ ճիշտ քաղաքականությանը: Մենք խնդիրներ չունենք Իսրայելի, կամ մեկ այլ երկրի ժողովրդի հետ»,- ասել է նա: Պատասխանելով թուրք- իսրայելական ապագա հարաբերությունների հարցին` Չիչեկը հայտարարել է, որ Իսրայելի պետության հիմնադրումից ի վեր երկու երկրների հարաբերություններում եղել են թռիչքներ և անկումներ:Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ իրականացվում են 2 երկրների շփումները:






Facebook
Tweet This
Email This Post
