Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2010 13:26

Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա  նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, հաստատեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը» (տեղեկատվական համակարգը ներկա պահին գտնվում է փորձարկումների փուլում), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգի վարման կարգը», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ մուտքագրվող տեղեկատվության ցանկը», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգից ելքագրվող տեղեկատվության ցանկը» և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգից հայտերի ստացման ձևերը»:

Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:

Խորհրդի որոշմամբ «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ին և «Վարդան և Մոնիկա» ՍՊԸ-ին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին, «ՊԱՏԱ ՍԳՀ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 773 լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց, «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց:

Խորհուրդը «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին «COINSTAR MONEY TRANSFER» և «BLIZKO» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվության տրամադրեց:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply