Խոտածածկ տարածքները շարունակում են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 13:21

Դեկտեմբերի 6-ին`ժամը 09.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի հարակից սարալանջին:

Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարներ,ինչպես նաև”Հայանտառ” ՊՈԱԿ-ի աշխա­տա­կիցներ և Վարդանիձոր գյուղի  բնակիչներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը16.40-ին:Այրվել է 40 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանվել է հերթապահություն:

Հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում` Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվել է` 30 հա, Ամրակից գյուղի հարակից տարածքում`3000 քմ, Սյունիքի մարզի  Բռնակոթ գյուղի հարակից տարածքում` 2 հա, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հարակից տարածքում`30 հա, Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարալանջում`30 հա խոտածածկ տարածքներ:

Հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply