Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 13:04

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Աֆղանստանից բրիտանական զորքերի դուրսբերումը կարող է սկսվել հաջորդ տարի: Բրիտանիայի վարչապետը այս հայտարարությունն արել է երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին, Աֆղանստան կատարած` չհայտարարված այցի ժամանակ:

Ի դեպ, Քեմերոնը խուսանավել է WikiLeaks կայքէջում հրապարակված հարցի պատասխանից, թե բրիտանական զորքերը անկարողունակ են լուծել իրենց առջև դրված խնդիրները Հիլմենդ գավառում, որը գտնվում է Թալիբանի ազդեցության տակ:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply