ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2010 12:55

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, Նոր Մայրուղիներ ծրագիրը (Ճանապարհային ակտիվների պահպանության ծրագիր) եւ Համաշխարհային բանկի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպված «Հայաստանում տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանման բարելավում» թեմայով աշխատաժողովի արդյունքները:
Նախարար Մ.Վարդանյանը ներկայացնելով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը` տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է  հանրապետության  ինը մարզերում վերականգնել մոտ 143.6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Ընդ որում, մոտ 130.1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները գրեթե ավարված են և ընթանում են շահագործման ընդունման աշխատանքները: Երեք պայմանագրերի (Մեծամոր-Գայ-Հովտաշատ, Գագարի-Գեղամավան և Մ4-Քաղսի) ավարտի ժամկետը սահմանված է 2011թ.-ը:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղում իրականացվում է ճանապարհային անվտանգության բարելավման փորձնական նախագիծ:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ճանապարհային ակտիվների պահպանության» ծրագրին` Մ.Վարդանյանն առաջարկել է այն անվանել «Ճանապարհային ակտիվների կառավարում», ինչպես նաեւ նոր ծրագրում ներառել ճանապարհների անվտանգության աուդիտի գաղափարը, կարողությունների ձեւավորման, ճանապարհների կառավարման եւ պահպանման հարցերը:
Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար  Բենջամին Գերիկեն ընդունել է նախարարի առաջարկները եւ խոստացել այն ներկայացնել բանկի քննարկմանը:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply