Պակիստանցիները հանդես են եկել ԱՄՆ-ի հետ կապերի խզման օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 12:53

Պակիստանի հազարավոր մահմեդականներ պահանջել են երկրի կառավարությանը անհապաղ խզել ԱՄՆ-ի հետ կապերը: Կիրակի Իսլամաբադում` խորհրդարանի մոտակայքում , միտինգ է տեղի ունեցել, ինչը կազմակերպել են Պակիստանի իսլամական կուսակցությունները: Միտինգում հայտարարվել է.«Եկել է ժամանակը , որ մեր ղեկավարները և քաղաքական գործիչները Միացյալ Նահանգներին ասեն` բավական է»: Միտինգին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի` մոտավորապես 3 հազար մարդ: Բողոքի այս ակցիային հետևել են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: Իսլամիստ առաջնորդներից մեկը` Սաեդ Հասան Մունավարը, France Presse տեղեկատվական գործակալությանը ասել է.«Մենք դեմ ենք Պակիստանի կառավարության և ԱՄՆ-ի դաշինքին, ինչպես նաև դեմ ենք աճող սղաճին, գործազրկությանը և սոցիալական անարդարությանը»: Նա հավելել է.«Մենք պետք է կասեցնենք ռազմական գործողությունները  Աֆղանստանից ոչ հեռու`Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններում»:Ազաննյուսի փոխանցմամբ` իր հերթին Վաշինգտոնը կանոնավորաբար անօդաչու սարքեր է արձակում տվյալ շրջաններ` պահանջելով, որ Պակիստանի կառավարությունը սկսի խոշորամասշտաբ հարձակում այս շրջանների վրա, որոնք իբրև թե կառավարում են «Ալ Ղաիդայի» թալիբները:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply