Ասանջը պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 12:30
WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը բանակցություններ է վարում բրիտանական ոստիկանության հետ` հնարավոր հանդիպման համար, որպեսզի ցուցմունքներ տա իր նկատմամբ հարուցված մեղադրանքի առնչությամբ: Այդ մասին տեղեկացրել է կայքէջի փաստաբան Մարկ Ստեֆանսը Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի հարցազրույցում:Հիշեցնենք, որ Ասանջը միջազգային որոնման մեջ է, և նրա որոնումներին միացել է ինտերպոլը: Նախօրեին PostFinance ընկերությունը` Շվեյցարիայի փոստի կառուցվածքային ստորաբաժանումը, փակել է WikiLeaks-ի հաշիվները: Ընդ որում` փաստաբանները ենթադրում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը Բրիտանիայից կարտաքսվի ոչ թե Շվեդիա, այլ` Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի իշխանությունները այդ կազմակերպության և կազմակերպության հիմնադրի դեմ հետաքննություն են ծավալել 1917 թվականին ընդունված լրտեսության օրենքի խախտման կասկածանքով: Այդ օրենքի խախտման առավելագույն պատիժը մահապատիժն է:Այս օրենքի համաձայն` 1950թվականին մահապատժի են ենթարկվել Ռոզենբերգ ամուսինները, ովքեր խորհրդային հետախուզությանն են հանձնել ԱՄՆ-ի ատոմային գաղտնիքները: Իբրև կանոն` եվրոպական երկրները չեն արտաքսում քաղաքացիներին, ում տվյալ երկրում մահապատիժ է սպառնում: Այդ հանգամանքը կարող են օգտագործել Ասանջի փաստաբանները:






Facebook
Tweet This
Email This Post
