WikiLeaks. ՆԱՏՕ-ի զորքերը ջանացել են պաշտպանել Մերձբալթիկան` ռուսական հարձակումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 11:44

ՆԱՏՕ-ն տարեսկզբին գործադրել է Լեհաստանի ռազմական պաշտպանության ծրագիրը` մերձբալթյան 3 հանրապետություններում` Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում արտակարգ հանգամանքների դեպքում: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը` վկայաբերելով WikiLeaks-ի հրապարակումները:Թերթի կարծիքով` տվյալ քայլը վկայում է Ռուսաստանի հարձակման սպառնալիքի առկայության մասին:

Ուղերձից կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի և ԱՄՆ-ի դեսպաններ  Իվո Դաալդարը և Ուլրիխ Բրանդենբուրգը տեղեկացրել են դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենին և մերձբալթյան երկրների ներկայացուցիչներին Eagle Guardian ծրագրի գործունեության մասին: Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի վրա հարձակվելու դեպքում` կառաջխաղացվեն ՆԱՏՕ-ի 9, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Լեհաստանի 9 դիվիզիաներ: Ընդ որում` Գերմանիայի և Լեհաստանի նավահանգիստները կընդունեն ծովային –հետևակայիններին, ինչպես նաև ամերիկյան և բրիտանական ռազմանավերին:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply