Թբիլիսին վրդովված է Հարավային Օսիայում ռոսական «Սմերչ» համակարգերի տեղաբաշխումից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 11:17
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հարավային Օսիայում հրետանու գումարտակը «Սմերչ» ռեակտիվ հրթիռներով հանդերձավորումը համարում է ռուսական հակավրացական քաղաքականության դրսևորում: Վրացի փորձագետները համոզված են, որ դա վկայում է Ռուսաստանի հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին: Արդեն երեքշաբթի Վրաստանի իշխանությունները մտադիր են հարցի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել արտերկրի դեսպանների հետ, որոնք հավատարմագրված են Թբիլիսիում: «Ցխինվալի տարածաշրջանում` ռուսական թիվ 4ռազմական հենակայանում լրացուցիչ քանակակազմ են տեղաբաշխել, որոնց նոր զենք և ռազմական տեխնիկա է հանձնվել: Ըստ որում` ռուսական ԶԼՄ-ները ծանուցում են տարածել, համաձայն որի` Ցխինվալիից ոչ հեռու հրետազոր է տեղաբաշխվել, որը հանդերձավորվել է «Սմերչ» ռեակտիվ համակարգերով: Ուշագրավ է, որ հրետանու այս համակարգն ունի 70-90 կմ հեռահարություն »,- Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Ինտերֆաքսը: «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգը խորհրդային բանակում կիրառվել է 1987 թվականից: Ունի 12 ուղղորդվածություն, արկի տրամագիծը 300 մմ է. զանգվածը`800 կգ:Սա ինքնակառավարվող համակարգ է, ինչն ապահովում է ճշգրտությունը: 1 լիակատար համազարկի տևողությունը 38 վայրկյան է և թիրախը ընդգրկում է 67,2 հա տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
