Արարատի կույրերի համար արդեն հասանելի են դասականների ստեղծագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 10:57

Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում իրականացվեց կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանը` ծրագրի իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 400 հազ. դրամ, ինչի շրջանակներում գրադարանի աշխատակից Սերինե Մկրտչյանը վերապատրասվելով Երեւանի Սերգեյ Մերգելյանի անվան հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` համակարգչից օգտվել է սովորեցրել մարզի 25-40 տարեկան 12 կույր այցելուների:

Տնօրենի խոսքով, ուսուցման ավարտից հետո էլ նրանք հաճախում եւ մեծ բավականությամբ օգտվում են համակարգչից` ծրագրի սկզբից արդեն գրադարանին տալով 180 տացք(սպասարկում): Բացի մասնագետի անցած վերապատրաստումից, ծրագրի շրջանակներում գրադարանին հատկացվել է տպիչ եւ հատուկ ականջակալներ: Ի դեպ, ծրագրի շրջանակներում կույրերի համար արդեն հասանելի են դասականների ստեղծագործությունները` հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Յու. Պետրոսյանը կարեւորելով այս եզակի ծրագրի գոյությունը մարզում` ընդգծեց, որ եթե անգամ դրանից օգտվեր մեկ այցելու, ապա այն կրկին արդարացված կարելի էր համարել, քանի որ «մեր ահռելի գրականության լույսը սփռվել է նաեւ նրա վրա, այն հասանելի է նաեւ կույր այցելուին»:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply