WikiLeaks-ի որսը շարոնակվում է. փակել են Ջուլիան Ասանջի շվեյցարական հաշիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2010 1:45
Շվեյցարական PostFinance փոստի դուստր ձեռնարկությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի հաշիվը: Պաշտոնյաները թաքնվել են այն փաստի հետեւում, որ «Ասանջը փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել բնակության վայրի մասին»:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ PostFinance-ը ստուգում է իրականացնում Ասանջի անունով բացված հաշվի տվյալներում: Խոսքը գնում է այն հաշվի մասին, որտեղ WikiLeaks-ի կողմնակիցները կարող էին նվիրատվություններ անել հօգուտ այդ կայքի:

«PostFinance-ը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի հաշիվը: Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Ասանջը կեղծ տեղեկություն է տվել իր բնակության վայրի մասին»,- ասված է բացատրության մեջ: Ըստ PostFinance-ի, Ասանջը որպես բնակության վայր նշել է Ժնեւը:

Նշենք, որ ավելի վաղ WikiLeaks-ի սպասարկումը դադարեցրել էին Amazon.com, Paypal, and EveryDNS վճարային համակարգերը: PayPal-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման քայլի են գնացել, երբ ԱՄՆ իշխանությունները կայքի գործունեությունը համարել են անօրինական:
Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply