Պուտինը կայցելի Թուրքիա, Էրդողանի հետ կքննարկի ղարաբաղյան հիմնահարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2009 19:19

putin_erdoganԹուրքիայի վարչապետի հրավերով` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Ըստ «Թուրքիե» օրաթերթի` Էրդողան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն Անկարա-Երևան և Երևան-Բաքու հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր: Առանձնակի կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եղանակները: Ըստ նույն աղբյուրի` Թուրքիան կհորդորի Մոսկվային ջանքեր գործադրել` արագացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար աշխատանքները բանակցային գործընթացում և շուտափույթ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը:

Turkiye, Anadolu News Agency

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply