Wikileaks”. ԱՄՆ-ի պետանվտանգության համար թանկագին հաստատությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 17:45

Լույս երկուշաբթի գիշերը Wikileaks” կայքէջը ԱՄՆ-ի կառավարական փաստաթղթերի նոր սարդոստայն է  ցրել: Այս հրապարակումներում ի հայտ են եկել աշխարհի տորբեր երկրներում արդյունաբերական հաստատությունների և ենթակառույցների ցուցակը, որոնք Վաշինգտոնը դիտարկում է իր «ազգային անվտանգության համար» ծայրահեղ  նշանակություն ունեցող հաստատություններ:  Բրիտանական Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի գնահատմամբ`    սա ԱՄՆ-ի անվտանգության ամենալուրջ և նշանակային տեղեկատվությունն էր:Ցուցակում ներառված են Կոնգոյի կոբալտի արդյունահանման ձեռնարկությունը, Դանիայում ինսուլինի արտադրությունը, Ավստրալիայում օձի թույնի ստացումը«: Ցուցակում կարևոր տեղ են զբաղեցնում ՆԱՏՕ-ի երկրների հեռահաղորդակցական ենթակառույցները` ներռյալ ստորգետնյա մալուխները և արբանյակային կապերը, ինչպես նաև ռազմական հաստատությունները: Անդրադարձ է եղել նաև նավթագազային հաստատություններին, որոնցում ներառված են  Պրիմորսկում  և Նովոռոսիյսկում նավթալցման հարթակները, Բելառուսում« Դրուժբա» ,, Անդրկովկասում` «Բաքու- Թբիլիսի- Ջեյհան» նավթամուղը:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply