Թուրք- իսրայելական հաշտության բանակցությունները Ժնևում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 17:15

Դեկտեմբերի 5-ին Ժնևում սկսվել են Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև բանակցությունները` դիվանագիտական  կոշտ ճգնաժամի ավարտման պայմաններում, ինչը ծագել էր ընթացիկ տարվա մայսիսի 31-ին «Ազատության նավատորմի» հետ կապված  դիպվածով: Երկուստեք ըմբռնում են, որ հաշտության նախապայման է Իսրայելական կողմի պաշտոնական ներողությունը և փոխհատուցման վճարումը: Mavi Marmara թուրքական նավի վրա իսրայելացիների  գրոհի  ժամանակ սպանվել է Թուրքիայի 9 քաղաքացի: Ակնկալվում է, որ Իսրայելը պատրաստակամություն կհայտնի փոխհատուցման վճարման մասին, և փոխարենը`թուրք դեսպանը կվերադառնա Թել Ավիվ: Դեսպանը անհապաղ հետ է կանչվել միջադեպից հետո: Իսրայելը նաև ակնկալում է, որ թուրքերը կսատարեն Անկարայում Իսրայելի նոր դեսպանին: Ի դեպ, այս բանակցությունների նախաձեռնողը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է: Նա օգտվել է հարմար պահից. Թուրքիան բարի կամք է դրսևորել` առաջարկելով հրեական պետությանը Կարմել քաղաքում ծագած հսկայական հրդեհի մարմանը էական օգնություն ցուցաբերելու համար :Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս բանակցությունները: Բանակցություններում իսրայելական պատվիրակության ղեկավարը ազգային անվտանգության հարցերով Նեթանյահուի օգնական Ուզի Արադն է: Ավելի վաղ` Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը դեմ է արտահայտվոլ  Իսրայելի ներողություն հայցելուն և թուրքերին փոխհատուցում վճարելուն:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply