Ժնևում վերսկսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի բանակցությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 16:54

Ժնևում վերսկսվել են «վեցնյակ» պետությունների և Իրանի միջև բանակցությունները` Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս հիմնախնդիրը 14 ամիսների ընթացքում  հայտնվել էր փակուղում: Այդ մասին ծանուցել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Լինդա Շեպպարդը: Վեցնյակի պատվիրակության ղեկավարը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն է: Իրանի պատվիրակության ղեկավարը ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի և Իրանի գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին է:Բանակցությունները կընթանան դեկտեմբերի 6-7-ը:  Նախօրեին Ջալիլին հերթական անգամ  ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ զիջումներ անել միջուկային խաղաղ տեխնոլոգիաների հարթակում:Արևմուտքի դիվանագետները այս բանակցություններին կասկածանքով են վերաբերում:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply