Ռուսաստանը Վրաստանի սահմաններում անկառավարելի «Սմերչ» հրթիռներ է տեղաբաշխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 16:18

Ռուսաստանը  ռեակտիվ համազարկային  հրետանին տեղաբաշխել է Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանում: Աղբյուրի խոսքով` հրետանին մարտական պատրաստվածության վիճակում է` Վրաստանից հնարավոր հարձակումը չեզոքացնելու նպատակով:Այսպիսով` «Սմերչ» հրթիռների նվազագույն հեռահարությունը 20 կմ է, իսկ առավելագույնը`70 կմ` օգտակար գործողության գործակիցը կարող է շեղվել 10 կմ-ով: Մեկ հարվածով կարող է ավերածության ենթարկվել 70 հա տարածք: Իսկ հարվածի տևողությունը մի քանի րոպե է: Ցխինվալում և Ջավայում տեղաբաշխված են ռուսական ռազմական հենակայանները` Հարավային Օսիայի ղեկավարության հայցով, ինչը  ամրակայված է համաձայնագրով:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply