Դամասկոսում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2010 16:12

Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում
տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ:

Պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը:

Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply