Արազ Օզբիլիզը` «Այաքսի» մեկնարկային կազմում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 6, 2010 16:11
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիզը խաղացել է Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում: Հոլանդիայի առաջնության 17-րդ տուրում «Այաքսը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «ՆԵԿ» թիմի հետ: Օզբիլիզը տանտերերի թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել: Նա փոխարինվել է 60-րդ րոպեին:«Այաքս»-ը 32 միավորով ընթանում է Հոլանդիայի առաջնության 4-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ Օզբիլիզը մինչ նոյեմբեր հանդես էր գալիս ամստերդամյան ակումբի փոխարինողների կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
