Ցրված սքլերոզի բուժման ճանապարհին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 16:02
The Independent. թերթի տեղեկատվությամբ` Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները դեղամիջոցներ են մշակել, որոնք կարող են ցրված սքլերոզի կործանարար ազդեցությունը կանխել: Նրանց հաջողվել է գտնել մեխանիզմը, որը ակտիվացնում է ցողունային բջիջները, իսկ վերջիններս կարող են վերականգնել վնասված կենտրոնական նյարդային համակարգը: Հիվանդության պատճառը կարևոր միելինային թաղանթի վնասումն է, որը պաշտպանում է ուղեղի նյարդային բջիջները: Թե ինչ մեխանիզմի մասին է խոսքը` գիտնականները չեն ասում: Սակայն հայտնագործությունը բժշկության մեջ իսկական բեկում է:






Facebook
Tweet This
Email This Post
