Իրանում ծեծի են ենթարկել 14-ամյա հայ աղջկա՝ «ոչ պատշաճ հագուկապի համար»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 15:50
Իրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել են տեղական հայ համայնքի 14-ամյա մի ներկայացուցչուհու:
Ինչպես հաղորդում է NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել են Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել են ձերբակալել աղջկան, վերջինս, սակայն, դիմադրություն է ցույց տվել: Աղջկան օգնութան են շտապել այլ դեռահասներ, որոնք փորձել են համոզել Կորպուսի պահապաններին՝ չձերբակալել աղջկան:
Պահապաններին օգնության են հասել հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ցրել են երիտասարդներին, իսկ աղջկան դաժան ծեծի ենթարկել եւ ձերբակալել:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
