Վանաձորում մեքենան բախվել է ծառին, 2 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 14:52
Դեկտեմբերի 5-ին` ժամը 00.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում տեղի ունեցել ավտովթար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի ՎիԻքսՎի 352 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Հրաչյա Քնարյանը և ուղևոր` Վանաձորի բնակիչ, 1979 թ. ծնված Արեն Բրուտյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
