Մահվան ելքով ավտովթար` Գորիսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 6, 2010 14:50
Դեկտեմբերի 5-ին` ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի “Վերիշեն” և “Խոզնավար” թաղամասերի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա զոհ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Միցուբիշի Պաջերո” մակնիշի 19 ԼՕ 159 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանով վարորդ` 1991 թ. ծնված Տիգրան Մկրտչյանը տեղում զոհվել է, իսկ ուղևոր`1988 թ. ծնված Հրաչ Տորոզյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հրշեջ-փրկարարների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դիտվել է 1810 անգամ:





Facebook
Tweet This