Բենեդիկտոս XVI . ամուսնության և ընտանիքի ավանդական ըմբռնման կարևորությունը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | December 6, 2010 14:48

Catholic World News-ի տեղեկացմամբ` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, հանդիպելով սուրբ գահի խորհրդի`Հունգարիայում նոր դեսպանի հետ նշել է ամուսնության և ընտանեկան արժեքների պահպանման անհրաժեշտությունը: Հռոմի պապը Հունգարիան համարում է երկիր, որը Արևելյան Եվրոպան կապում է Արևմտյան Եվրոպայի հետ: Հարկ է նշել այն փաստը, որ Հունգարիան  հաջորդ տարի ընդունում է Եվրոպական Միության նախագահությունը: Պապը շոշափել է ամուսնության և ընտանիքի հարցեր` Եվրոպայի հոգևոր բարոյական արժեքների համատեքստում: «Եվրոպան այլևս Եվրոպա չի լինի, եթե ամուսնության ավանդական ըմբռնումները փոխվեն»,- ընդգծել է Բենեդիկտոս 16-րդը: Նա ընդգծել է.«Ամուսնությունը և ընտանիքը երկրների և ժողովուրդների քաղաքացիական հասարակությունների զարգացման առողջ զարգացման հիմքն են: Նա հունգար դեսպանորդին նախազգուշացրել է, որ ինքը չի կարող հավանություն տալ  այն  օրենսդիր նախաձեռնություններին, որոնք  հնարավոր են դարձնում ամուսնության և ընտանեկան կյանքի այլընտրանքային կաղապարները»: Սրանք նպաստում են բնական իրավունքի թուլացմանը:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply