Լոռու մարզպետարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2010 14:43

Դեկտեմբերի 3-ին`ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում` Լոռու մարզպետարանը ջեռուցող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 21.54-ին: Այրվել է կաթսայատան գույքը: Նախնական տվյալներով` կաթսայատանը տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն: Պայթյունի հետևանքով  կաթսայատան աշխատակից` 1960 թ.-ին ծնված Սարգիս Ամիրաղյանը  տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, այնուհետև Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply