Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2010 14:36

Դեկտեմբերի 3-ին`ժամը 11.59-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի “Հգերակի” ջրավազաններ  կոչվող տարածքին հարակից սարալանջում խոտ է այրվում:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջաման աշխատանքները շարունակվել են նաև հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.10-ին, մարվել`14.50-ին: Այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել նաև Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքին հարակից զբոսայգում` այրվել է կրպակ` 5 քմ մակերեսով, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում`մասամբ այրվել է Կ.Ասատրյանին պատկանող թիվ 10 տնակը` 4 քմ մակերեսով և այնտեղ կուտակած 3 տ անասնակեր, Լոռու մարզի Սարչապետ գյուղում` այրվել է Յու.Հովսեփյանին պատկանող անասնագոմի տանիքը` 35 քմ մակերեսով, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում` Ա.Հովհաննիսյանին պատկանող տան բակում այրվել է 250 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի Ակունք գյուղում`այրվել է Ռ.Վարդևանյանին պատկանող անասնագոմում պահեստավորած անասնակեր` 80 հակ և անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով, Սյունիքի մարզի  Հարժիս գյուղում այրվել են Հ.Նիկողոսյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերն ու ազբոշի­ֆեր­ները` 105 քմ մակերեսով և տանիքում պահեստավորած 200 հակ անասնակեր, Գավառ-Մարտունի ավտոճանապար­հի 19-րդ կմ-ին հարակից տարածքում, այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Հրազդան քաղաքի “Ջրառատ” թաղամասում` Ա.Մկրտչյանին պատկանող տան բակում այրվել է 1,5 տ պահեստավորած անասնակեր:

Բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply