Հնագետները հայտնաբերել են ինկերի սրբազան քարերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 14:07

Առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ հնագետները հայտնաբերեցին ամերիկացի ինկերի քաղաքակրթության մասունքներ` նախնիների 3 սրբազան քարեր: Բրիտանացի գիտնականների հայտնաբերած քարերը, ըստ ավանդության, կապ են ստեղծել իրական և հանդերձյալ աշխարհի միջև:Նրանք կոնաձև են և ոսկուց, ինչպես նաև այլ թանկարժեք առարկաներից թանկ են գնահատվել: Ինկերը քարերը օգտագործել են հանդիսավոր դեպքերում, երբ նրանց միջոցով մարդու և Բարձրյալի միջև կապ է հաստատվել: Սակայն մինչ օրերս սրբազան այդ առարկաները չեն հայտնաբերվել: Այժմ բրիտանացի գիտնականները այն կարողացել են հայտնաբերել Պերուում: Պեղումները կատարվել են բարձրլեռնային վայրում` Ինգապիրկա Վամինանում, ուր երբևէ գտնվել է հանդիսավոր հրապարակը: Քարերը հայտնաբերվել են`2,5 մետր խորության վրա: Պրոֆեսոր Քոլին Մաքքևանը սա մշակութային աղմուկ է համարել: Քարերը հատուկ ձևով մշակված սպիտակ և կարմիր անդեզիտներ են` հրաբխային ծագում ունեցող,որոնք գրանիտ են հիշեցնում: Ինկերը Հարավային Ամերիկայի արևմուտքում ապրել են 11-16-րդ դարերում:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply