Նշանաբանը` հաղթանակ ամեն խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 6, 2010 14:32

Ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մրցաշրջանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» մրցելույթներին: Նա նշեց, որ «Փյունիկի» համար մրցաշրջանը հաջող է եղել, քանի որ այն դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր: Մինասյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ցույց տված արդյունքը բարձր գնահատեց: Նա ասաց, որ հավաքականի առջև դրված խնդիրները մեծամասամբ լուծված  կարելի է համարել, այդուհանդերձ, որոնողական աշխատանքները շարունակվելու են, քանի որ հավաքականը կայացման շրջանում է: Նշվեց, որ ընտրական մրցաշարի խմբից դուրս գալու խնդիր թեև դրված չէ, բայց հավաքականը ձգտելու է ամեն խաղում հաղթել մրցակիցներին: Ի դեպ, նա գտնում է, որ Հայաստանի հավաքականի ներկայիս ներուժը մեծ  է և եթե մարտին Երևանում կայանալիք խաղում այն հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչներին, ապա դա անակնկալ չի համարվի:

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply