Շոկոլադի պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 14:06

Մ.թ. 7-րդ  դարում  Մայաների  քաղաքակրթությունը  շարունակում  էր  ծաղկում  ապրել,ի  հայտ  էին  գալիս  նորանոր  բուրգ-դղյակներ  ու  հոյակերտ  տաճարներ, որոնցում  հաճախ  երկրպագվում  էր  նաեվ  կակաոյի  աստվածը:Կակաոն  համարվում  էր  ծառերին  աճող  հարստություն : Մոնտեսումա  ցեղապետն  իր  ոսկյա  բաժակով  օրական  5 անգամ  իրեն  թույլ էր  տալիս  երկրի  երեսին վայելել  երկնային ՝«շոկոլադ» ըմպելիքը : Եվրոպայում ինկերի  բաղադրատոմսերով  առաջինը  շոկոլադ  պատրաստեց  Կորտեզը՝Կոլոմբոսի  արշավախմբից  ,սակայն  իսպանացիներին  բարեբախտաբար  չափազանց  դառը  թվաց  եվ  նրանք  շոկոլադը  համադրեցին  եղեգնաշաքարի   հետ:  Առաջինը  «համբուրվելով» Լուի  13-ի  կնոջ՝ Մարիա  Ավստրիացու  հետ՝ շոկոլադը  հետագայում  գերեց  շատ այլ  ազնվականուհիների  սրտերը  :   1820 թ-ին  մինչ  այդ  իբրեվ  խմիչք օգտագործվող  շոկոլադը  համադրվեց  կակաոյի  յուղի,շաքարավազի  եվ  լիկյորի  հետ : 1828 թ-ին  Ամեդե  Կոլերը  փորձարկում  արեց  եվ  շոկոլադին  ընկույզներ  ավելացրեց : 1875    թ-ին  գոյություն  ուներ  արդեն  կաթով  շոկոլադը , իսկ  Շվեյցարիան  հռչակվել  էր  «շոկոլադի  երկիր» :    Ըստ  վիճակագրության ՝ գերմանացին  տարեկան  ուտում  է  8 կգ  շոկոլադ , անգլիացին  եվ  բելգիացին  9 կգ , շվեյցարացին՝11 կգ : Ժամանակակից  ամերիկացիների  90 %-ը  շոկոլադ  է  ուտում  ամեն  օր :    Շոկոլադի  բուժիչ  հատկությունների  շնորհիվ  վերջին  ժամանակներում   ավելի  մեծ  հեղինակություն  են  ձեռք  բերել  շոկոլադե  հանգստավայրերը , որոնցից  է  Հերշեսը՝Կալիֆորնիայում:    1999  թ-ին  Իտալիայում  կազմակերպվեց  փառատոն , որի  ժամանակ  նկարիչները  լուրջ  գործեր  էին  ստեղծում՝ներկերի  փոխարեն  օգտագործելով  միայն  շոկոլադ : Իսկ  Սբ. Վալենտինի  տոնի  առիթճով  ճապոնացիները  20 կգ-անոց  շոկոլադե  սալիկի  վրա  վերարտադրեցին  Ջոկոնդային :

Ռեկորդակիր շոկոլադը

«Գրանդ  քենդի»  ընկերության  արտադրած  4 տոննա  410 կգ  քաշ, 5600 մմ  լայնություն , 250 մմ հաստություն  ցուցանիշով  հայկական  շոկոլադե  հսկան  2010 թ.-ի  սեպտեմբեր  ամսին  սահմանեց  համաշխարհային  ռեկորդ  եվ  Գինեսի  ռեկորդների   գրքում  գրանցվեց  որպես  աշխարհի  ամենամեծ  սալիկը :

Բալասանյան Մերի

Դիտվել է 1968 անգամ:
Print Friendly

Leave a Reply