Իրաքում զոհվել է Կատարի թագավորական ընտանիքի անդամը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 13:30

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվությամբ` Կատարում կառավարող թագավորական ընտանիքի անդամը վախճանվել է Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում: Խալիֆա բեն Աբդուլլահ Ալ Թանին Ռամադի քաղաքից 200 կմ հարավ- արևմուտք գտնվող անապատային տարածքում մասնակցում էր որսորդությանը: Նրա ավտոմեքենան շրջվել է, երբ հետևում էր որսին: Անբար նահանգի խորհրդի անդամի խոսքով` նա 20 տարեկան էր: Թե նա Կատարի էմիր Համադ բին Խալիֆ ալ Թանիի հետ  ազգակցական ինչ կապ ունի` չի տեղեկացվում:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply