ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2010 13:09

Դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ:

Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ հուսաց, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ շարունակական բնույթ:

Կողմերը քննարկեցին Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման,

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին:

Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը:

Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումները:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply