Ստոկհոլմում սկսվում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 12:49

Երկուշաբթի Ստոկհոլմում սկսվում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը: Շվեդիայի մայրաքաղաքի Ֆիլհարմոնիայի դահլիճում  դեկտեմբերի 10-ին մրցանակներ կշնորհվեն 9 դափնեկիրներին: Նրանց ուղեկցում են դափնեկիրները, բարեկամները և գործընկերները: Նոբելյան յուրաքանչյուր դափնեկիր իր պաշտոնական պատվիրակության կազմում կարող է ընդգրկել 14 մարդու: Այսպես` էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Դեյլ Մորթենսենին աջակցում են նրա 8 թոռները`7-ից 17 տարեկան: Ռուսական դպրոցի ներկայացուցիչներ, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորներ Անդրեյ Գեյմը և Կոնստանտին Նովոսելովը հանդիսությանը եկել են ընտանիքներով:Նրանք Նոբելյան մրցանակի արժանացան ֆիզիկայի բնագավառում: Երկուսն էլ վտարանդիներ են Ռուսաստանից:Այժմ նրանք աշխատում են Մեծ Բրիտանիայում: Անդրեյ Գեյմը Նիդերլանդների քաղաքացի է, իսկ Կոնստանտին Նովոսելովը ունի ՌԴ և Մեծ Բրիտանիայի երկքաղաքացիություն:Ավելի վաղ` նրանք մերձմոսկովյան Չեռնոգոլովկայի գիտաշխատողներ էին: Գեյմը և Նովոսելովը ստացել են 10 միլիոն շվեդական կրոն, ինչը համարժեք է 1,5 միլիոն դոլարին: Նրանց մրցանակ շնորհվեց տեխնիակական նորարարության համար, որը վերաբերում էր երկչափանի գրաֆեն նյութի հայտնաբերմանը: Այս նյութը  Էլեկտրոնիկայի բնագավառը զարգացման  նոր մակարդակի կհասցնի: 2010 թվականին բարձր պարգևներ կստանա 11 մարդ:Առողջության վատ վիճակի պատճառով հանդիսությանը չի ներկայանա բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Էդվարդսը: Նրա մրցանակը կստանա կինը` Հռութը: Պատվավոր հյուրերը կապրեն աշխարհում հայտնի`«Գրանտ հոթել» հյուրանոցում: Նրանց հագեցած աշխատակարգ է սպասվում` հարցազրույցներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ուսանողների հետ, համերգներ և, իհարկե, հանդիսավոր ճաշկերույթ, ինչը կդառնա շաբաթվա գլխավոր իրադարձությունը

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply