Yahoo!. առանձնացրել է 2010 թվականի համընդհանուր ամենատարածված հարցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 11:44
Որոնողական` Yahoo! կայքէջը հրապարակել է համընդհանուր ամենատարածված տասը հարցը, ինչից կարելի է եզրահանգել, որ ինտերնետից ժամանակակից օգտվողը դառնում է ավելի ինտելիգենտ և պրագմատիկ: Ընդ որում` փիլիսոփայական և բնությանը վերաբերող հարցերը դեռ օտարոտի չեն մարդկությանը:Անգլալեզու հաճախորդներին ավելի հետաքրքրել են փողկապ կապելու ձևերը: Երկրորդ և երրորդ տեղերում`«ինչպես նիհարել »և «ինչպես համբուրվել» հարցերն են: Այդուհետ` հերթագայում են հետևյալ հարցերը.
4.Ինչպես գրել ռեզյումե:
5. Աշխարհում միակ անմահ կենդանին:
6.Որ քաղաքում է ամենալավ ջրմուղը:
7.Ինչ աղետներ են կարճացնում Երկիր մոլորակի կյանքը:
8.Ինչ է սերը:
9. Ինչից է առաջանում կայծակը:
10. Ինչպես եփել ձուն:
Համընդհանուր ամենահիշարժան նորությունը Մեքսիկական ծոցում 2010թվականին BP-ի հենահարթակին ծագած նավթային աղետն էր:Տասը նշանավոր անձանց ցուցակում ավելի հաճախ հայտնվել են Մայլի Սայրուսը, Քիմ Քարդաշյանը և Լեյդի Գագան:






Facebook
Tweet This
Email This Post
