Չինաստանում հրդեհի հետևանքով 22 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 11:24
Չինաստանի հարավ- արևմուտքում տափաստանային հրդեհի մարման ժամանակ զոհվել է 22 մարդ: Կրակի դեմ պայքարը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում է Սինհուա գործակալությունը: Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 5-ին`օրվա երկրորդ կեսին: Այն տարածվել է Սիչուան նահանգի Դաոֆու գավառում: Ներկայումս խանձվել է 33,3 հա տարածք, մոտավորապես`ևս 13 հա կրակով է բռնկվել: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը: Կրակի դեմ պայքարում է 2 հազար մարդ, որոնց թվում` հրշեջներ, ոստիկաններ և տեղի բնակիչներ: Մի քանի ժամ անց հրդեհը տեղայնացվել է, և հրշեջների մեծ խումբը հայտնվել է հրդեհի օղակում: Զոհվել է 22 մարդ, երեքը ուժեղ այրվածքներ են ստացել: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:






Facebook
Tweet This
Email This Post
