ԱՄՆ-ի դեսպանատներում կադրային վերադասավորումներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 11:13

Վաշինգտոնը մտադիր է առաջիկայում կադրային նշանակային վերադասավորումներ անել ողջ աշխարհում ԱՄՆ-ի դեսպանատներում:Բրիտանական «Ինդիփենդենթ» հրատարակության տեղեկացմամբ` Սպիտակ տունն այդ որոշումն ընդունել է WikiLeaks-ի հայտնի հրապարակումներից հետո: Առաջին հերթին հայրենիք կվերադառնան պետքարտուղարության այն աշխատակիցները, որոնց անունները գերակայում է աղմկահարույց դոսիեներում: Ի դեպ, երբ նրանց հետ կկանչեն` հայտնի չէ:Բրիտանական ԶԼՄ-ների ծանուցմամբ` WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանջին կձերբակալեն առաջիկա 2 օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ ավստրալացուն որոնում է ինտերպոլը` Շվեդիայի հայցով: Այս երկիրը նրան սեռական բռնությունների  վերաբերյալ մեղադրանք է ներկայացրել: Ըստ որում` WikiLeaks-ի ղեկավարությունը կոչ է անում բոլոր կողմնակիցներին` կայքէջին տեխնիկական օգնություն  տրամադրել: Խոսքը վերաբերում է «հայելային կայքէջերի» տրամադրման մասին, որոնք կօգնեն պահպանել գաղտնի տեղեկատվությունը և կայքէջի անվտանգությունը հակերների մշտական  հարձակումներից:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply