Արցախցի պատգամավորները քննարկեցին «ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2010 11:02

ԼՂՀ Ազգային ժողովի` դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում «ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր։ Նիստը վարում էր ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ Օրինագծի վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը՝ հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները։

Առաջարկվում է ԼՂՀ 2011թ. պետական բյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 60 մլրդ 857 մլն 944.3 հազար դրամ, ներառյալ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը, ծախսերի՝ 63 մլրդ 704 մլն 094,6 հազար դրամ, իսկ պակասուրդի՝ 2 մլրդ 846 մլն 150.3 հազար դրամ: Պակասուրդը կֆինանասավորվի փոխառու միջոցներից եւ ֆինանսական ակտիվներից:

Խոսելով 2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին` փոխվարչապետը նշեց, որ գալիք տարում կառավարության քաղաքականությունը միտված է լինելու բնակչության կյանքի որակի բարելավման ապահովմանը՝ նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացման, միանգամայն իրատեսական բարեփոխումների իրականացման միջոցով: Պատգամավորների առջեւ ելույթ ունեցավ նաեւ նիստին մասնակից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով օրենքի նախագծի մշակման սկզբունքները, առաջիկա տարում երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, սոցիալ-տնտեսական առաջընթացի հեռանկարները։

«Բյուջեի նախագիծը կազմվել է` ելնելով առկա հնարավորություններից: Չնայած բարդ կացությանը, 2011-ին աշխատավարձերը կբարձրացվեն առողջապահության, մշակույթի, դատական ոլորտներում, վերահսկիչ պալատում, պետական ԶԼՄ-ներում: Աշխատավարձերի բարձրացում կլինի նաեւ պետական մարմինների եւ կրթության ոլորտի տեխնիկական աշխատողների համար»,- ասաց վարչապետը:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply