Նոյեմբերին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 59 բողոք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2010 10:57
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարվա նոյեմբերին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 59 բողոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, քաղաքացիների` ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները Հաշտարարի գրասենյակ բազմաթիվ են:
Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 59 բողոքներից 14-ը, համաձայն օրենքի, Հաշտարարի կողմից ենթակա չեն քննության. հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում:
Մյուս դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ չեն պարունակում գույքային պահանջ: Հաշտարարի քննությանը ենթակա 45 բողոքներից 19-ը նոյեմբերին ստացվել են գրավոր տեսքով:






Facebook
Tweet This
Email This Post
