ԱՄՆ-ում շնորհեցին Ջոն Քենեդիի անվան մրցանակներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2010 10:52

ԱՄն-ում Ջոն Քենեդիի անվան մրցանակներ են շնորհվել: Բարաք Օբաման և նրա կինը` Միշելը, ավանդության համաձայն` Սպիտակ տանը ընդունել են մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ այդ մրցանակը արդեն ավելի քան 30 տարի շնորհվում է մշակույթի և արվեստի բնագավառներում` ներդրումների համար: Մրցանակակիրներից է հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին և բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքկարտնին: Երեկոն շարունակվել է Ջոն Քենեդիի անվան մշակույթի կենտրոնում գալա համերգով: Հավաքվել է ավելի քան 2 հազար հանդիսատես: Օթյակներում տոմսի արժեքը գերազանցում է 6 հազար դոլարը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply