Եվրոպայի բնակիչները մահանում են սառնամանիքից ու ջրհեղեղներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2010 20:58
Բալկաններում ջրհեղեղ է: Տարերքից տուժել են Ալբանիան, Մոնտենեգրոն և Բոսնիան: Տուժած շրջաններից տարհանում են հազարավոր մարդկանց: Իսկ Լեհաստանում և Ավստրիայում 20 աստիճանի սառնամանիք է և առատ ձյուն: Արդեն 40 մարդ է մահացել ցրտահարվելուց: Հարավային Չենստոխովա քաղաքում 150 հազար բնակիչ օգնության է սպասում, որտեղ կոմունալ վթարի պատճառով դադարել է տների ջեռուցումը:
Աննախադեպ առատ ձյան պատճառով տասնյակ բնակավայրեր Ավստրիայում կտրվել են աշխարհից: Ճանապարհները մաքրելու համար տեխնիկան չի բավականացնում: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Իսկ օդերևութաբանների կանխատեսումները մխիթարիչ չեն. առատ ձյունը կշարունակվի ևս մի շաբաթ:






Facebook
Tweet This
Email This Post
