Թուրքիան ԱՄՆ դիվանագետներին մեղադրել է զրպարտության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 20:56

Թուրքիայի վարչապետ Էջեփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին զրպարտանք և բամբասանք տարածելու մեջ, երբ WikiLeaks-ի կայքը հրապարակեց ավելի քան 250 հազար աղմկահարույց ֆայլեր` ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի նյութեր:

Այդ փաստաթղթերում, ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան դիվանագետները Էրդողանին մեղադրում են կոռուպցիայի և իսլամիզմի համար: Մասնավորապես` գաղտնի ֆայլերում, որոնք թվագրված են 2004 թվականով, այն ժամանակ ԱՄՆ դեսպանը Թուրքիայում` Էրիկ Էդելմանը, հաղորդում է, որ Էրդողանը, պարզվում է, ութ հաշիվ ունի շվեյցարական բանկերում:

Այդ մասին դեսպանն իմացել է իր երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից: Ավելին` փաստաթղթերում ասվում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը` “Արդարություն և զարգացումը”, որը ղեկավարում է վարչապետը, ծագում է արգելված իսլամական շարժումից:

Թուրքիայի վարչապետը վրդովված է այս կապակցությամբ և անգամ սպառնացել է դատի տալ ԱՄՆ-ին: Նա կարծում է, որ գաղտնի նյութերի արտահոսքը “որոշ երկրների միջև հարաբերություններին միջամտելու փորձ է”: Ըստ նրա` գաղտնի նյութերի հրապարակումը WikiLeaks կայքում միայն կփչացնեն ԱՄՆ-ի  և նրա գործընկերների հարաբերությունները:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply