Ավստրալիան խառնվել է WikiLeaks-ի ղեկավարի գործին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2010 20:52

Ավստրալիայում սկսվել է WikiLeaks կայքի  ղեկավար Ջուլիան Ասանջի գործի հետաքննությունը: Հայրենիքում նրան կարող է սպառնալ  դատավարություն, քանի որ Ավստրալիայի իշխանությունները վճռականորեն դատապարտել են դիվանագիտական գաղտնի նամակագրության հրապարակումը:

Ինչպես հաղորդում է “Էխո Մոսկվին”, գլխավոր դատախազությունը խնդրել է ոստիկանությանը ստուգել, թե չի խախտել արդյոք օրենքները WikiLeaks կայքի հիմնադիրը, և նրան դատի տալ: “Եթե նա խախտել է օրենքը, ապա նրա գործը կհանձնեն դատախազություն”,- խոստացել է Ավստրալիայի ատգործնախարար Քեվին Ռադդը:

Ավելի վաղ ինքը` Ասանջը, ասել է, որ կցանկանար վերադառնալ Ավստրալիա, սակայն նրա հայրենի երկրի իշխանությունները հստակ հասկացրել են, որ նրա վերադարձը ցանկալի չէ, և որ իրենք “կաջակցեն ամերիկյան իշխանություններին նրա և կայքի մարդկանց վրա հարձակումների դեպքում”:  

Ինչպես գրել է Dni.ru-ն, Ջուլիան Ասանջին սպառնում է ձերբակալություն միջազգային օրդերով, որ տարածվել է Շվեդիայի կողմից, որտեղ նա կասկածվում է բռնաբարության համար: WikiLeaks կայքի հիմնադիրն այժմ, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքում: Նա բրիտանական ոստիկանությանը հայտնել է իր հետ կապի տվյալները: WikiLeaks-ի ղեկավարն ասում է, որ մտադիր չէ թաքնվել, քանի որ մեղավոր չէ, չի գործել այն հանցանքը, ինչի համար մեղադրում են:

Բացի այդ, Ասանջը, դեկտեմբերի 3-ին պատասխանելով օնլայն ռեժիմով Guardian թերթի կայքի ընթերցողների հարցերին` հայտնել է, որ WikiLeaks-ի կառուցվածքը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հրապարակել ցանցում առանցքային նյութերը, եթե ռեսուրսին կամ դրա վրա աշխատող մարդկանց ինչ-որ բան պատահի: Նրա խոսքով, արխիվներն ուղարկվել են նորությունների լրատվական գործակալություններին, որոնց հետ WikiLeaks-ը հանագործակցել է, և որոնք զբաղվում են վերլուծությամբ:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply