Երկու մրցակիցն էլ իրենց հռչակել են Կոտ դ’Իվուարի նախագահ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2010 20:47Կոտ դ’Ւվուարում նախագահական ընտրությունների երկու մրցակիցն էլ իրենց հաղթող են հռչակել, և յուրաքանչյուրն անցկացրել է իր ինաուգուրացիան:
Երկրի գործող առաջնորդը` Լորան Գբագբոն կատարեց երդման արարողությունը երկրի ղեկավարի երկրորդ ժամկետի համար, սակայն նրանից հետո ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարան հայտարարեց նախագահի պաշտոնին անցնելու մասին:
Ավելի վաղ ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարան, որ ստացել է ավելի քան 51% ձայն: Սակայն սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը:
ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ֆրանսիան պաշտպանեցին ընտրական հանձնաժողովի որոշումը:
Երկու հիմնական թեկնածուները ներկայացնում են կոնֆլիկտի երկու կողմերը` երկրի հյուսիսը և հարավը` բաժանված կրոնական, մշակութային և վարչական առումով: Հյուսիսային հատվածը մասամբ վերահսկում են նախկին ապստամբները:
Երկրի գլխավոր քաղաքում` Աբիջանում, երկու թեկնածուների համակիրների բախման հետևանքով առնվազն 3 մարդ է սպանվել: Բացի այդ, ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Կոտ դ’Իվուար ուղևորություններից` պայմանավորված ընտրություններից հետո “քաղաքական անկայունության մեծ հավանականությամբ և հնարավոր անկարգություններով”:
Աֆրիկյան միությունում որոշել ենայնտեղ ուղարկել ՀԱՀ-ի նախկին նախագահ Տաբո Մբեկիին, որը կփորձի բանակցել կոնֆլիկտի հանգուցալուծման շուրջ:






Facebook
Tweet This
Email This Post
